2021թ. գովերգում էիք Ռոբերտ Քոչարյանին, հիմա՝ Սամվել Կարապետյանին. Արուսյակ Մանավազյանը՝ Ֆարմանյանին
Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խուսափողական պատասխանը՝ Վեհափառի վերաբերյալ
Կառավարությունը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության համար ընդլայնեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Ըստ նախագծի` արտոնության ընդհանուր չափը գնահատվում է 113,8 մլն դրամ։
Արմեն Գրիգորյանին իմ աշխատակազմում աշխատանք եմ առաջարկել, բայց կարծես թե պաուզա է վերցրել. Փաշինյան
Ուկրաինական ուժերը տարեսկզբից Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանագծում իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Ռուսաստանի կողմից գրավված 26 բնակավայր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։
2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:03-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում շինարարական աշխատանքներ իրականացնող կառուցապատող ընկերության կողմից վնասվել է ՀԷՑ-ին պատկանող բարձրավոլտ՝ 10 կՎ լարման ստորգետնյա մալուխային գիծը։ Դեպքի հետևանքով խափանվել է վեց ենթակայանի աշխատանքը։
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում լրագրողները հիշեցրել են, որ Եկատերինբուրգի հանդիպումից հետո նա ասել է, որ դեռ չեն շտապի գնահատականներ հնչեցնել խնդիրների լուծման հետ կապված, կսպասեն՝ որոշակի պայմանավորվածությունների մասով ինչ ընթացք կստանա գործընթացը, իսկ անցած շաբաթ էլ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, սակայն դրանից հետո էլ ՌԴ-ից հնչող հայտարարություններում չի նշմարվում խնդիրների լուծման հեռանկարը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Սո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում կառավարական առանձնատանը, որի բնակիչներն են՝ չալոն, արջուկը, ամպիկը, մոլին. Էդգար Ղազարյան
Ադրբեջանցի փորձագետների Հայաստան այցը սենսացիա է առաջացրել որոշ շրջանակների մոտ. Նիկոլ Փաշինյան
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,-նշված է որոշման մեջ։
Որոշում եՄ կայացրել փոխել ԱԽ քարտուղարին. Փաշինյանի խոսքից հետո Գրիգորյանը հուզված ելույթ ունեցավ
#ՀԻՄԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ՝ ՌԴ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ. #ՈՒՂԻՂ
ՊԵԿ և Կադաստրի կոմիտեի նախագահները վերանշանակվեցին՝ մի խումբ մարզպետներ նույնպես
Ապրում ենք կործանման վիճակում՝ եկեք հարմարվենք ու ապրենք. Նիկոլ Փաշինյան
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։
«Հրապարակ»-ը գրում է. Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC), որը գործում է ԵՊՀ կազմում, իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է Հարավային Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատմության, քաղաքականության, մշակույթի և հասարակության բազմակողմանի ուսումնասիրությանը։
Դուք էստեղ պատգամավոր եք, ոչ թե Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, որ ինչ-որ մեկին ազատեք. Մանուկյան
Թբիլիսիի պաշտոնյաները կարծում են, որ անհրաժեշտ է ամրապնդել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև կապերը, այդ թվում՝ տարածաշրջանային կապի առումով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Երևանը նոր փողոց կունենա և կկոչվի ՝COP-17-ի փողոց. սա կարևոր միջոցառում է՝ 15 հազար մարդ է գալու. Փաշինյան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող առևտրային տարածքներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տեխաս նահանգում, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այս մասին հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քլիֆ Քոլմանը։
Կառավարությունը 18 մլն դրամ հատկացրեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 20 զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության վճարումները ևս երեք ամիս շարունակելու համար։
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհահատվածում բախվել են «Hongqi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Էդուարդ Հակոբյանը կվերանշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում: