ԱԺ փոխխոսնակ, ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատել են ՆԳՆ-ից։
Ֆիլիպիններում առնվազն 19 մարդ է մահացել «Լուիս» և «Մայմայ» արևադարձային ցիկլոնների, ինչպես նաև հարավարևմտյան մուսոնների ուժեղացման հետևանքով առաջացած հեղեղատարափ անձրևների հետևանքով։ Այս մասին հայտնել է Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության գրասենյակը։
Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքարում բնակվող Մարգարյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը։
Հուլիսին Ռուսաստանից արտահանվել է 2 մլն 026 հազար տոննա հիմնական տեսակի հացահատիկային մշակաբույս, մինչդեռ անցյալ տարվա հուլիսին՝ 3 մլն 248 հազար տոննա (նվազումը կազմել է 37,6%)։
Օմանի ծոցում կոնտեյներատար նավ է ենթադրաբար հրթիռային հարվածի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության ծառայության աղբյուրներին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք չի վախեցել արհեստական բանականության տեխնոլոգիաներից բխող սպառնալիքներից։
Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ՏԻՄ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի հրադադարից ի վեր իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում և Արևմտյան ափին սպանվել է ավելի քան 1200 պաղեստինցի։
Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցում․ ABC Media–ին ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանի դուստրը մասնակցել օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի վարած քննարկմանը։
Դուք վերածվել եք քաղաքական հրեշի. Ծառուկյանի նկատմամբ ընտրովի արդարադատություն եք իրականացնում, ուզում եք մարդուն բարոյապես ոչնչացնել. Ագնեսա Խամոյան
«Քանի դեռ Ռուսաստանը ճանաչում է վրացական տարածքների «անկախությունը», դիվանագիտական հարաբերությունները չեն կարող վերականգնվել»։
Բանակի կենսագրությունը բոլոր տեղերից ջնջել եք, ֆռռացնում էիք, թե կայքն է խնդիրը. ԱԱԾ-ն դարձել է ՔՊ-ի կամակատարը. Գեղամ Մանուկյան
Եռաբլուրը «գերեզմանատուն» չէ. Եթե ասում եք, որ կաշառքով ենք ԱԺ եկել՝ վիճարկեք. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ին
Գեղանկարիչ Զարուհի Մուրադյանը գրում է. «Հասկանում էք սա ինչ է, սա մեր երկրի սիրտն է, մեր միակ ճանապարհը դեպի հարավ, Վայք , Սյունիք, Իրան: Սրանից հետո թուրքը գուգլին կստիպի Հայաստանի փոխարեն գրել Արևմտյան ազրստան… մտնո՞ւմ է ձեր դատարկ գլուխները: Որտե՞ղ եք ապրելու, որտե՞ղ եք ասֆալտը 5 անգամ փռելու ու մսխելու մեր փողը: Գրողը ձեզ տանի»:
Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով վերջերս Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ՝երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։
Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված նորածնին աղջնակը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը։
Հունգարիայի օրենսդիրներն այսօր պետության հաջորդ ղեկավար կընտրեն Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, որը պաշտոնից ազատվել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք․ գրում է BBC-ն։
ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Խորհրդարանի ամբիոնից ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ ԱԺ հանձնաժողովներից երկուսի նախագահների թեկնածուների ելույթներին:
Ամերիկյան «Washington Post» և «New York Times» լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 7-ից 8-ն Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն գաղտնի ձևով է հասել ինքնաթիռին։
Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, Armenia Sputnik-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ը։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոզա Բաբայանին ԱՍՀ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Կարո՞ղ է ասեք էդ ինչ քաբաբ էր, եթե մտածում եք, որ մենք բարեկիրթ ենք՝ սխալվում եք. Ռուբեն Ռուբինյան
Ադրբեջանի հետ տարբեր քննարկումներ եղել են, գազի մատակարարումը բացառված սցենար չէ. Սարգիս Խանդանյան
Գայթակղություն է կա ասելու՝ ԱԺ արձանագրային բաժնի հացը ինչո՞ւ եք խլում. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին
Ռուսաստանի Զինված ուժերը այսօր հայտարարել են Ուկրաինայի արևելքում ևս երկու բնակավայրերի գրավման մասին։