Ըհըն՝ բարեկիրթ Ռուբենը․ Պարո՛ն Սարգսյան, քեռին Ձեզ նման զարմիկ ունի, տենդերներ է բաժանում․ Գրիգորյան
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն, օգոստոսի 3-ից՝ 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելուն ուղղված Խաղաղության խորհրդի կողմից անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հզր ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։
Ռուբինյանի հարցը պատահական չի եղել․ Շատ լավ գիտեմ՝ Թուրքիա գնացած մեր երիտասարդները հավաքագրվել են
Լիբանանի ընդլայնված կազմով պատվիրակությունն օգոստոսի 4-ին կմեկնի Հռոմ՝ Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար: Այս մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed-ը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ջերմագին երախտագիտություն է հայտնում Ձեզ, ինչպես նաև Կորսիկայի խորհրդարանի բոլոր անդամներին՝ Արցախին, հայ ժողովրդին և Ադրբեջանում ապօրինի ու կամայականորեն պատանդառված հայ քաղաքական բանտարկյալներին զորակցություն հայտնող բանաձևին միաձայն կողմ քվեարկելու համար։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ահաբեկչություն է կանխել, 2 ռուսաստանցի է ձերբակալվել, որոնք պատրաստվում էին սպանել նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին և ահաբեկչություն իրականացնել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։
Կրոնական ազատության հարցերով զբաղվող Forum 18 միջազգային դիտորդական կազմակերպությունը քննադատել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը՝ պնդելով, որ հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ պաշտպանված ինքնավարությունը՝ ընդամենը օրեր առաջ, երբ գործը պետք է հասնի դատարան։ Այս մասին հաղորդում է Civilnet-ը:
Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս Գազայի հակամարտության կարգավորման գործում, վճռականորեն դատապարտել են Իսրայելի գործողություններն անկլավում՝ դրանք անվանելով հրադադարի համաձայնագրի ուղղակի խախտում: Այդ մասին ասվում է երեք պետությունների համատեղ հայտարարության մեջ:
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց․ Քոչարյանը Մարտի 1-ից ձայնագրություն հրապարակեց
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում երկրաշարժ է գրանցվել։
Իրանը պատրաստ էր Ուկրաինային հարվածել՝ ի պատասխան հուլիսին Կասպից ծովում Կիևի կողմից իրանական բեռնանավի թիրախավորման, սակայն չեղարկել է հարձակումը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։
Օգոստոսի 4-ին, ժամը 11։54-ին Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում օգոստոսի 3-ին մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա է եղել նաև Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է Ադրբեջան իր առաջին պաշտոնական այցի մեկնարկի մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտասահմանում գործող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն։ Այս մասին Reuters-ին հայտնել են ծանուցման բովանդակությանը ծանոթ աղբյուրները։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Ես այս կեղծ օրակարգի մեջ չեմ ուզում մտնել․ՔՊ-ականը՝ Կոնջորյանների սկանդալի, Ծառուկյանից խլածի մասին
#ՀԻՄԱ. ԱԺ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։
Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Արմեն Հովասափյանը գրում է. «Անկեղծ ասած սրա մասին ուզում էի դեռ երեկ գրել, և երկար ժամանակ մտածում էի՝ անդրադառնալ, թե՞ ուղղակի անտեսել ԱԺ-ում հնչած բավական վտնգավոր պնդումները»:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու հնչող մեղադրանքներին։
Լեհական երկու կործանիչ Բալթիկ ծովի վրա որսացել են ռուսական Իլ-20 ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը, որը թռչում էր անջատված հաղորդիչով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ նշելով, որ երկրի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։
Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։
Ադանայում 30 000 հայ է կոտորվել. մենք ունենք պատմական հիշողություն. Տիգրան Աբրահամյան
Շուրջ կես միլիոն դրամի (492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամ) հարկ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընկերության նախկին ու ներկա տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։