ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական երկու ընկերության դեմ, որոնք մեղադրվում են նրանում, որ ստիպել են նավերին վճարել Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար։
Բրազիլական ֆուտբոլի պատմության ամենավառ աստղերից մեկը՝ Նեյմարը, պաշտոնապես հաստատել է ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու որոշումը: 34-ամյա հարձակվողը վերջակետ է դրել միջազգային կարիերային՝ նշելով, որ իր ժամանակը «Սելեսաոյում» սպառվել է։
Վաշինգտոնը սահմանել է նոր նորմեր, որոնք ուղղված են ԱՄՆ-ում և այլ երկրներում վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների, այդ թվում՝ տարբեր հիվանդություննրի հարուցիչների ֆունկցիաների ուժեղացման դաշնային օժանդակման դադարեցմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 28-ին։
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները մայիսի սկզբից ապահովել են Հորմուզի նեղուցով շուրջ 1000 նավի անցում, որոնք տեղափոխում էին մոտ 500 միլիոն բարել նավթ։
Ալիևի մեկ այլ քննարկվող հայտարարությունը վերաբերում էր հուլիսի 12-14-ը Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ոչ պաշտոնական ներկայացուցիչների փակ հանդիպումներին, որոնց մասին տեղական իշխանությունները, իբր, նախապես տեղեկացված չեն եղել (ինչին, անկեղծ ասած, դժվար է հավատալ):
2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից արտաքսվել է 43,7 հազար միգրանտ, ինչը 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանին առնչվող պատժամիջոցների նոր փաթեթէ սահմանել։ Սահմանափակումների տակ է հայտնվել ութ նավթային լցանավ և տասը կազմակերպություն, ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված ծանուցման մեջ։
Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Նազարյանին։ Ժողովին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։
Ըստ էության, այս հայտարարությունը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Խոսքը պարզապես հերթական սուր արտահայտության մասին չէ։ Այն ավելի շատ հուշում է, որ իշխանությունը վերադառնում է իր նախկին քաղաքական գործելաոճին՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն թեմաներն ու գործիքակազմը, որոնք նախկինում բազմիցս օգտագործվել են հասարակական օրակարգը ձևավորելու և ներքաղաքական բևեռացումն ուժեղացնելու համար։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել […]
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է իր մանկության, ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների և առաջին աշխատանքի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ժամանել է Լեհաստան՝ Կիևի և Վարշավայի միջև լարվածության սրումից հետո։
he Wall Street Journal-ը հաղորդում է, որ Օմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանելու ժամանակավոր ծրագիր է առաջարկել: Սակայն Թեհրանն այն մերժել է՝ պահանջելով, որ իր վերահսկողության տակ հայտնվի ջրային ուղու առյուծի բաժինը, որը վճռորոշ նշանակություն ունի նավթի համաշխարհային մատակարարումների համար:
«Սիրելի՛ ընկերներ, 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պատասխանատու պաշտոնին։ 2006 թվականին, երբ ստանձնեցի ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։ Չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։ Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։ Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։
Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն իրենց ուղերձներում նշում են, որ չեն զգում Հայաստանի Հանրապետության և նրա իշխանությունների ուշադրությունը:
UFC թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը մոտ է օկտագոն վերադառնալուն: Հայ մարզիկը տեղեկացրել է, որ պրոմոուշենն ամենամոտ ապագայում պաշտոնապես կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին: Այս մասին գրում է armsport.am-ը։
Ֆրանսիան չի կարող իր քաղաքացիներին արտահանձնել այլ երկրներ. նման հնարավորությունն ուղղակիորեն արգելված է ֆրանսիական օրենսդրությամբ։ Դրա մասին հայտարարել է ֆրանսիացի փաստաբան Ֆիլիպ դը Վելը՝ մեկնաբանելով Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին Ռուսաստանում ահաբեկչական գործունեությանն աջակցելու գործով առաջադրված մեղադրանքները, հայտնում է ТАСС-ը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:
Հ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։
Ընտրություններից հետո համատարած ձերբակալություններ ու կալանավորումներ են։
Տրանսպորտի հարցը լուծելու, նոր կոմբայն բերելու համար շնորհակալական նամակներ ենք ստացել. Նարեկ Կարապետյան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Եվս առնվազն 62 մարդ տուժել է, որոնցից 6-ը ծանր վիճակում են։
«Արարատ-Արմենիան» եվրագավաթային մրցաշարերում ունի «Ցելյեի» հետ խաղալու փորձ:
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանաված չէ Կաթողիկոսի գալը. Կարծում եմ՝ լավ եմ աշխատում. Սարգիս Խանդանյան
JAAC-ի կողմնակիցները բախման մեջ են մտել ոստիկանության աշխատակիցների հետ, որոնք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։
Սպիտակ տանը դեռևս պաշտոնապես չեն հաստատել պայմանավորվածությունները։ Ավելի վաղ կողմերը նման հնարավորությունները քննարկել են Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։