Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերն ու դրանց ֆինանսավորման կարգը։
Ավարտվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հարավկովկասյան տուրնեն։ Հուլիսի 1-2-ին Բաքու և Երևան կատարած այցերը փաստացի ամրագրեցին՝ Եվրամիությունը Հարավային Կովկասում անցնում է շատ ավելի պրակտիկ ու գործնական քաղաքականության՝ որդեգրելով տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային ինտեգրման ռազմավարություն։
Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հունիսի 28-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Չարբախի գերեզմանատան մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 23 և 26 ամյա երիտասարդների։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանի հյուսիս-արևմուտքում իրականացված գործողության մասին, որի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել է մի խմբավորում, որը փորձում էր ներթափանցել երկրի տարածք՝ դիվերսիաներ իրականացնելու նպատակով, հայտնում է Mehr-ը:
«Վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվում են որոշ պնդումներ, թե Երեւանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ս/թ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել ու վատթարացել է։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հերթական անգամ իր պատկերացրած «ապացուցման չափանիշ»-ն էր փորձում պարտադրել դատական համակարգին՝ զարմանք հայտնելով, որ իբրև թե դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան։ Իհարկե բերված օրինակը չափազանցված է, սակայն կասկած չունեմ, որ շրջապատի իրավաբանները Փաշինյանին արդեն իսկ բացատրել են, որ, վերջին 27 տարիների օրենսդրության համաձայն՝ դատարանը, ապացույցների գնահատմամբ, առանձին սենյակում վերդիկտ (նախկինում՝ դատավճիռ) կայացնելիս առաջին հերթին պատասխանում է հարցին, թե ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, այլ ոչ թե՝ նա անվերապահորեն կատարել է արդյոք հանցանքը։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը մեկնել է Ադրբեջան։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։ Գյուրլեքը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անկեղծ հարաբերությունների շնորհիվ ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները զարգացել են։
Փորձաքննության իրականացման ընթացքում կիրառվել են համեմատական հետազոտության ավանդական մեթոդիկան և որակական նկարագրական մեթոդները:
ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հասցեին՝ հայտարարելով ցանկացած սպառնալիքի կամ հարձակման դեպքում Թեհրանի պատասխան գործողությունների պատրաստակամության մասին, հայտնում է Press TV-ն:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հուլիսի 1-ին կադրային փոփոխություններ և նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում և ՀՀ զինված ուժերում, որի համատեքստում մի քանի դրվագի կանդրադառնանք:
Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ մինչ այժմ նախարարությունը հաճախ չէր ստանում համապատասխան բժշկական տեղեկատվությունը, ինչի հետևանքով պարեկները ճանապարհներին հանդիպում էին այնպիսի վարորդների, որոնք, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեին։
ԵՄ դատարանը մերժել է Google Inc.-ի և դրա մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի բողոքարկումն ընդդեմ Եվրոպական ընդհանուր դատարանի որոշման, որով Google-ին շուրջ 4,1 միլիարդ եվրոյի տուգանք էր նշանակվել Android օպերացիոն համակարգի համատեքստում հակամրցակցային գործունեության համար:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ նոր ձևավորվելիք խորհրդարանի նախագահի թեկնածու էր ընտրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Թեկնածուների թվում էին նաև ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը, ընդգծելով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները հնարավորինս շուտ վերացնելու անհրաժեշտությունը, ողջունել է Թեհրանի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու հավանականությունը։
«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Իմ ամենավատ երազում չէի կարող տեսնել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որն Արցախի էթնիկ զտման ժամանակ մատը մատին չի տա. Շարմազանով
Արմեն Աշոտյանին գոյութուն չունեցող գործի շրջանակներում ևս մի անգամ ապօրինի կալանավորել են. Դանիելյան
Փողոցային պայքարին այլընտրանք չկա. հույս ունեմ՝ իրական ընդդիմադիրները հասկանում են. Հայկ Մամիջանյան
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Մեծ թվով պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քաղաքացիական խմբեր կմասնակցեն Թեհրանում Իմամ Խոմեյնիի անվան նամազատեղիում մոջահեդ և նահատակ առաջնորդի հուղարկավորության և հրաժեշտի արարողությանը»։
Եկել էր իրենց աշխատող Նիկոլին ջեբի փող տար. զինված հանցավոր խմբի կողմից իշխանությունն ուզուրպացված է. Աննա Մկրտչյան
1956 թվականի հունիսի 30-ին ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների հաղթահարման մասին» որոշման հրապարակումը, որը հիմնված էր ԽՄԿԿ XX համագումարում (1956 թ. փետրվարի 25) Խրուշչովի հակաստալինյան, այսպես կոչված, «գաղտնի» զեկույցի վրա, «ոչ պաշտոնական» հակախորհրդային տրամադրությունների բռնկում առաջացրեց որոշ ազգային հանրապետություններում։
Ես շատ կուզենայի Ուրսուլա ֆոն դեր Լայենին բերել Աշոտյանի դատին, որ տեսնի ողջ աբսուրդը. Զոհրաբյան
Եվ այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին, ի դեպ, ես խոսում եմ պարբերաբար: Հայաստան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը որպես կանոն ուղեկցվում են ընդդիմության նկատմամբ «նշանային» կոտ քայլերով, ձերբակալություններով, կալանավորումներով:
Սա բացառապես քաղաքական, էլ ավելի աբսուրդային մեղադրանք է Արմեն Աշոտյանի վերաբերյալ. Ռուբեն Մելիքյան
Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։