Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վախեցնում է պատերազմով, շանտաժ է անում: Պատերազմից վախեցող մարդիկ, սակայն, թող հիշեն՝ ինչ է եղել վերջին 8 տարիների ընթացքում, և ինչ է եղել դրանից առաջ: Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ այսօր Արցախն ու Հայաստանի զգալի տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Սա՞ է խաղաղությունը: