Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ պողոտայում գործող մասնաճյուղը։ Այսուհետ Ֆասթ Բանկի հաճախորդները կսպասարկվեն հիմնովին արդիականացված, ընդարձակ, ժամանակակից դիզայներական լուծումներով հագեցած սրահում, որը վերազինվել է նորարարական տեխնիկայով։ Վերաբրենդավորումն իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արագ, պարզ և արդյունավետ ձևաչափով։

Ֆասթ Բանկի Տիգրան Մեծ մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանն ասել է․ «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մենք տեղափոխվել ենք Տիգրան Մեծ պողոտայում ավելի հարմարավետ, ավելի ընդարձակ ու արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով զարգացած մասնաճյուղ»:

Ֆասթ Բանկի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է արագ լուծումներ գտնել յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխան։ Մասնաճյուղում կան նաև ինքնասպասարկման արդի գործիքներ, որոնք ավելի են պարզեցնում բանկինգի գործընթացը։ Մասնաճյուղը գործելու է 24/7 աշխատանքային ռեժիմով:

Ֆասթ Բանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը՝ ընթացքում մեծացնելով դրանց քանակը։ Նախորդ տարի Բանկը  բացել է 4 նոր մասնաճյուղ և վերաբրենդավորել 10-ը։

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930