Հայաստանի ծանրամարտի ու բռնցքամարտի ֆեդերացիաները ցավակցական ուղերձներ են հղել
Հայաստանի ծանրամարտի ու բռնցքամարտի ֆեդերացիաները ցավակցական ուղերձներ են հղել։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 47 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է ծանրամարտի նվիրյալ ու երկարամյա մարզիչ Հովհաննես Ռաֆիկի Շահնազարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր վշտակցությունն է հայտնում Շահնազարյան ընտանիքին»,- նշված է ՀԾՖ ցավակցական ուղերձում։
«80 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի բժիշկ Համլետ Բեգոյանը։ Նա ավելի քան 35 տարի որպես բժիշկ աշխատել է հայկական բռնցքամարտում։ Նա լավ տիրապետել է բռնցքամարտի բժշկական նրբություններին։ Ինքն էլ ժամանակին եղել է բռնցքամարտիկ, սպորտի միջազգային վարպետ է, ԽՍՀՄ արծաթե մեդալակիր։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավակցում է Բեգոյանի ընտանիքին, հարազատներին և բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին»,- նշված է ՀԲՖ ցավակցական ուղերձում։



