Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է ցանկանում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա պատերազմական հանցագործություն է, հանցագործություն՝ մարդկության դեմ», – ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ (խմբ.՝ 1949 թ. ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար) «ընդհանուր Հոդված 1-ի համաձայն՝ բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և պարտադրել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը»։

«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այդ սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին», – հավելել է նա։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա մշտական կոչ կլինի բոլոր իրանցիների կողմից, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկենք այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են Իրանի ժողովրդի դեմ», – ընդգծել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Հարձակման հենց առաջին օրը սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հակամարտության ընթացքում զոհվեց Իրանի ռազմական և քաղաքական վերնախավը, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամադ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930