Բաժիններ՝

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում`

Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  10-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ ապրիլի 10-11- ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930