0 նորություն. Ռուսաստանի հետ հանդիպումը չի տապալվել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ Մոսկվա կատարած այցին և դրան արդյունքներին։

«Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի 2-րդ կեսին»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կուլիսային հանդիպում չի եղել։

Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել ոչ միայն հանդիպումների, այլև տարբեր միջոցառումների վերաբերյալ։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930