ԱԱԾ-ն դիմել էր ինձ, համագործակցել ենք. Արարատ Միրզոյանը՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արդարացրեց իր քայլը՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ, ասելով, որ ամեն ինչ արել է ՀՀ շահերի համար։

«Մեկ անգամ էլ եմ ուզում բոլորիդ հնչեցնել, իհարկե, կարող է քաղաքական պատեհությունից ելնելով՝ ժամանակ առ ժամանակ գրպանից հանել ինչ-որ գործիքներ, փորձել մանիպուլացնել ու շրջանառել, թեև պատասխանները վաղուց տրվել են։

Եթե հարցը հնչել է, ես չեմ խուսանավի, կարող եմ բոլոր հարցերին պատասխանել։ Շատ որոշակի տարեթվի, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն, սա շատ առանցքային է, ինձ՝ որպես կոնկրետ ոլորտում  փորձագետի, դիմել է օգնության համար՝ փորձագիտական աջակցության համար։ Ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի և ընդդիմադիր գործողություններին ակտիվ  մասնակցող, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, այլ ՀՀ-ի։ ԱԱԾ-ն ՀՀ պետական ինստիտուտ է, հարցնել, որտեղ իմ աջակցությունն են խնդրում և որը բավականին ծանրակշիռ հարց է, իմ համաձայնությունն եմ հայտնել իրենց այդ հարցով օգնել։ Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունն ավարտվել է»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ասաց՝ այս ամենն անձամբ չի թաքցրել, հավելելով, որ չգիտի էլ, թե ինչ է նշանակում՝ լինել «ԱԱԾ գործակալ»։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ երբ հավաքագրված են ու իրենց համար ինչ-որ բաներ են անում՝ դա է գործակալը։ Զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ազգային անվտանգությանը փորձել է օգտակար լինել, և մարդու մեջ, որը եղել է մի կայսրության գործակալ, մի քիչ բան է, էլի»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից փաստաթուղթ էր հրապարակվել, որով արձանագրվում էր, որ 2007 թվականին Արարատ Միրզոյանը հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ դառնալով կրկնակի գործակալ, քանի որ, ըստ Մինասյանի, Միրզոյանը նախապես աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների հետ, որի բացահայտումից հետո էլ հայկական ԱԱԾ-ն հավաքագրել է Միրզոյանին։ Որոշ ժամանակ Արարատ Միրզոյանն այս ամենը հերքում էր, այնուհետև հաստատեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031