Սա ի՞նչ հետք պիտի թողնի մեր երեխաների վրա… Դավաճանի պիտակ: Հիասթափված ենք: Կուզենայինք ճիշտ մարդու գտնեինք, որը ավելի լավ ճանապարհ ցույց կտար ժողովրդին:
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Արարատ Միրզոյանը չունեն դիվանագիտական կրթություն կամ փորձառություն։ Իշխանությունը զավթելու պահին Փաշինյանը պատկերացում չուներ Արցախի հարցից, իսկ Արարատ Միրզոյանը ՀՀ առաջին ոչ դիվանագետ ԱԳ նախարարն է։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը Թուրքիայում նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման մասին հնչող հերթական հայտարարություններն անարդյունք է որակում: