«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները`

Հայաստանը դարձնելու ենք արտադրական և տեխնոլոգիական պետություն:

Ստեղծելու ենք արդյունաբերական գոտիներ, ապահովելու ենք ոչ միայն արդյունաբերական աճ, այլև տարածքային համաչափ զարգացում։

Արդյունաբերական գոտիների համար սահմանելու ենք գրեթե զրոյական հարկային համակարգ՝ պարզ վարչարարությամբ։

Գյուղատնտեսության ոլորտում ստեղծելու ենք ամբողջական շղթա՝ հողից մինչև պատրաստի արտադրանք։ Գյուղացին չպետք է իր բերքը մթերելու կամ արտահանելու խնդիր ունենա։

Ներդնելու ենք համաչափ հարկային համակարգ՝ բիզնեսին խրախուսելու, այլ ոչ թե պատժելու համար։

Նախքան հարկային բարեփոխումների մեկնարկը վերականգնելու ենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային իրավակարգավորումները։

Շրջանառության հարկը և ԱԱՀ-ն վերացնելու ենք՝ փոխարենը ներդնելով պարզ, կանխատեսելի և նվազ՝ 5 տոկոս դրույքաչափով հարկ:

Շահութահարկն ու եկամտահարկը դարձնելու ենք առավելագույնս համաչափ՝ բերելով սոցիալական համերաշխություն և արդարություն։

Բիզնեսին տալու ենք բորսայական կապիտալին պարզեցված հասանելիություն․ աճող տնտեսությունը պետք է ունենա սեփական կապիտալ, ոչ թե միայն պարտքային ֆինանսավորում։

Վերաիմաստավորելու ենք բաժնետիրական ընկերությունները՝ արժեթղթերի շուկան և քաղաքացիների ներդրումային ակտիվությունը խթանելու համար։

Բաժնետիրական ընկերությունները շահութահարկ կվճարեն, երբ շահույթը բաշխվի որպես դիվիդենտ։

Սփյուռքն այլևս չի լինելու նվիրատու, այլ տնտեսության կառուցման համահեղինակ, համասեփականատեր, իսկ Հայաստանը՝ գլոբալ հայկական տնտեսության կենտրոն։

Ներդնելու ենք թվային դրամը՝ պետական ֆինանսների հետագծելիությունը, թափանցիկությունը և վերահսկելիությունն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս