Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան

Հերքելով տարածված տեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանի աղմկահարույց հայտարարությունից հետո Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, իբր, դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին` խնդրելով ազատել իրեն Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գրությունն ուղղված Ավստրիայում կայացած եպիսկոպոսների հավաքին։ Գրության մեջ մասնավորապես շեշտվում էր, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդն այլևս վարկաբեկված է և ունակ չէ կայացնել հավասարակշիռ որոշումներ, հետևաբար առաջարկում էր սինոդական կառույց ստեղծել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728