Քրիշտիանու Ռոնալդուն գնել է «Ալմերիայի» բաժնետոմսերի 25%-ը
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիա» ակումբի բաժնետոմսերի 25%-ը: Այս մասին Touchline-ը հաղորդել է X-ի սոցիալական հարթակում:
«Վաղուց երազում էի խաղադաշտից դուրս իմ ներդրումն ունենալու մասին: «Ալմերիան» իսպանական ակումբ է՝ ամուր հիմքերով և աճի հստակ ներուժով։ Ես անհամբեր սպասում եմ ղեկավարության հետ համագործակցությանը՝ ակումբի զարգացման հաջորդ փուլին աջակցելու համար»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է լրագրող Բեն Ջեյքոբսը X-ի սոցիալական ցանցի իր էջում։
Ալմերիան 2025/26 մրցաշրջանի Սեգունդայի մրցաշարային աղյուսակում երրորդն է՝ 27 խաղում վաստակած 48 միավորով։



