Բաժիններ՝

Գիորգի Միքաուտաձեն՝ «Լա Լիգա»-ի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

Վրաստանի հավաքականի և «Վիլյառեալ»-ի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն ճանաչվել է իսպանական «Լա Լիգա»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրացի ֆուտբոլիստը փետրվար ամսին «Վիլյառեալ»-ի մարզաշապիկով մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Միքաուտաձեն գրավել է «Էսպանյոլ»-ի, «Խետաֆե»-ի և «Լևանտե»-ի դարպասները:

Հատկանշական է, որ FC 2026-ում (Ultimate mode. ամենահայտնի ֆուտբոլային խաղն է) դուրս կգա Միքաուտաձեի հատուկ քարտը (POTM card):

Հիշեցնենք, որ Միքաուտաձեն «Վիլյառեալ»-ին է միացել անցյալ ամառ: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 30 հանդիպումներում նա խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս