Արցախից բռնի տեղահանված արցահայերի սոցիալական խնդիրներն օրեցօր ավելի են շատանում ու բարդանում։ Թե նրանց ինչ է առաջարկում ՀՀ կառավարությունը, հայտնի չէ, քանի որ Կառավարության անդամները հակված չեն հանդիպելու արցախահայերի հետ և քննարկել նրանց խնդիրները։
Արսեն Բաբայանը գրում է. «Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ մեր բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը, փետրվարի 23-ին»:
ԱՄՆ իշխանությունները քննարկում են՝ արդյոք Իրանի հետ հնարավոր գործարքը պետք է ընդգրկի միայն նրա միջուկային ծրագիրը, թե՞ տարածվի նաև հրթիռների և երկրի «պրոքսի» ուժերի վրա։ Այս մասին հայտնում է Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Չնայած իշխանազավթների ամպագոռգոռ հայտարարություններին, թե ընդդիմադիր ուժերը կձախողեն իմպիչմենտի գործընթացը, իմպիչմենտի գործընթացը սկսելուն հաջորդեց իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերբերյալ 7 տարվա վաղեմության գործի մասին,նիկոլի «անկախ» դատական համակարգի հիշողությունները:
Փետրվարի 9-ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»:
Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3,117 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների մոտ 200 աշխատակից, X-ում գրել է Իրանի արտգործնախարարը:
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հարվածել է Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի, հաղորդում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։
Մոսկվայի ВДНХ օդերևութաբանական կայանում այսօր ձնակույտերի բարձրությունը գրեթե երկու անգամ ավել է եղել կլիմայական նորմայից՝ գերազանցելով 1966 թվականի ռեկորդը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Բուքինգհեմյան պալատը չի խոչընդոտի խորհրդարանական գործընթացին, որը նախատեսում է Չարլզ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին, զրկել գահաժառանգների հերթից։ Այս մասին հայտնել է The Times թերթը։
Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը։
«Ռոստեխ» պետական կորպորացիան Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ Մոսկվայում ներկայացրել է տարբեր նշանակության ութ տեսակի նորագույն անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում են հատուկ ռազմական գործողության գոտում: Այս մասին հայտնում է պետական կորպորացիայի մամուլի ծառայության Telegram-ալիքը:
+Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեի Հանրապետության միջև տեղի են ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:
««Թրամփի խորհուրդը». հետխորհրդային չափում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրած «Խաղաղության խորհուրդ» միազգային կազմակերպության առաջին նիստին։
«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն է եղել՝ բարեփոխմանն առնչվող բովանդակային ու տեխնիկական հարցերով։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին Հորդանանի «Մուվաֆակ Սալթի» ռազմաբազայում ամերիկյան տասնյակ ինքնաթիռներ են նկատվել: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և թռիչքի տվյալներին։
Տարիներ շարունակ բազմաթիվ գյուղացիներ հրաժարվել են հող մշակելուց, քանի որ հաճախ վարկային միջոցներով ստեղծված արտադրանքը չեն կարողացել իրացնել։ Ինչո՞ւ է այս հարցի շուրջ իշխանությունը լռում, և ինչո՞ւ չեն ձեռնարկվում հստակ ու հետևողական քայլեր։ Պատասխանը, թերևս, պարզ է. ընդունակ չեն։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին և ներկայացրել է իր գործունեության ուղղություններն ու լիազորությունների շրջանակը:
Կրեմլում, նախքան 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկը, համոզված էին, որ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը կողջունի ռուսական ներխուժումը։
ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով` մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։
Եվրոպական քաղաքական շրջանակներում քննարկում են Ուկրաինայի շուրջ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերը։ Տարբերակների թվում են՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի արագացումը և անվտանգության լրացուցիչ երաշխիքների տրամադրումը, հայտնում է Die Welt-ը։
ՀՀ ազգային ժողովն ամփոփել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության մասնակցությունը:
1001 գրանցված պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 977-ը։ Մերցի օգտին քվեարկել է 878 պատվիրակ, իսկ դեմ՝ 85-ը։ Տասնչորս պատվիրակ ձեռնպահ է մնացել, և նրանց քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել ՔԴՄ-ի սահմանված ընթացակարգի համաձայն։
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Միկոյան 64/1 շենքի դիմաց բախվել են 36-ամյա Միքայել Մ.-ի առանց համարանիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Ք.-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հանդիպման ժամանակ վերահաստատել են Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու Վաշինգտոնի և Լոնդոնի պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
2025 թ–ին ՀՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն դրամ` 2024 թվականի համեմատ աճելով 7.18 %–ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «2025 թ. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան նախնական տվյալները» զեկույցից։
Հատիսի գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի ստեղծման ճանապարհը շարունակաբար փաստագրվում է, և այսօր այդ պատմությունը ներկայացվում է հանրությանը։ Այս մասին տեղականում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն և կամավորների թիմը պարզել է Ուկրաինայի հետ պատերազմի չորս տարիներին զոհված 186 հազար 102 ռուսաստանցի զինծառայողների անունները:
Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և համեմատել է դեղերի գները Հայաստանում և Վրաստանում։
«Վերջին տարիներին մեր պետության ղեկին թառած մարդիկ, այո, հայախոս են, սակայն իրենց արժեհամակարգով, հոգեկերտվածքով եւ ինքնությամբ վստահաբար հայ չեն»: