Նախարարը «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի հետ քննարկել է առողջության ապահովագրությանն առնչվող հարցեր

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն է եղել՝ բարեփոխմանն առնչվող բովանդակային ու տեխնիկական հարցերով։ Այս մասին հայտնում էն նախարարությունից:

«Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ սա մեր բարեփոխման հիմքում ընկած կարևոր նպատակն է, որից չշեղվելու համար գործնականում ի հայտ եկող խնդիրներին պետք է արագ լուծում տանք,- հանդիպման մեկնարկին նշել է Անահիտ Ավանեսյանը։

Ապահովագրության համակարգի ներդրումից շուրջ մեկուկես ամիս անց, ԱԱՊ և հիվանդանոցային օղակների բուժանձնակազմի հետ պարբերաբար իրականացվող հանդիպումներից բացի, ընդլայնված կազմով այս հանդիպումը նպատակ է ունեցել, ժամանակ բաց չթողնելով, օպերատիվ վեր հանել ու արագ արձագանքել ապահովագրության համակարգի գործնական փուլում ի հայտ եկող առաջին խնդիրներին։

Ըստ նախարարության՝ ապահովագրության համակարգի տեսանելի առաջին արդյունքները, որոնք ամենօրյա ռեժիմով գրանցվում են իրենց իսկ ղեկավարած բուժկենտրոններում, ԲԿ տնօրենները որակում են որպես երկար սպասված հնարավորություն պացիենտների ու ամբողջ ոլորտի համար, և դրա գլխավոր ցուցիչը հենց սպասարկված քաղաքացիների ու հարազատների գոհունակությունն է:

Զուգահեռաբար Zoom հարթակի միջոցով շարունակվում են նաև օնլայն հանդիպումները թե´ ԱԱՊ օղակի, և թե´ հիվանդանոցային հատվածի բուժանձնակազմի հետ․ այսպիսով՝ հնարավորություն տալով բոլորին պարբերաբար բարձրաձայնելու իրենց հարցերն ու ստանալ դրանց պատասխանները։

Տեսանյութեր

Լրահոս