Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
ԱՄՆ ներկայացուցիչներն արդեն ժամանել են InterContinental հյուրանոց, որտեղ կայանալու է հանդիպումը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 15:00-ից հետո:
Բանակցություններն անցկացվելու են փակ ձևաչափով: Դրանց ընթացքում կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և հումանիտար: Հնարավոր է՝ արծարծվի նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի թեման:
Մոսկվան հանդիպմանը կներկայացնի ավելի քան 20 հոգի՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ:
Հնարավոր են երկկողմ շփումներ Կիևի ներկայացուցիչների հետ:



