«Խաղաղության փակուղին» ու իշխանությունների ջայլամի քաղաքականությունը. Դավիթ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում ««Խաղաղության փակուղին» ու իշխանությունների ջայլամի քաղաքականությունը» վերտառությամբ հրապարակման մեջ գրել է. «* Դեռ 2023-2024 թթ․ Թուրքիան ու Ադրբեջանը վերջնականապես պայմանավորվեցին/հաստատեցին Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման ծրագիրը։ 2025 թ․ օգոստոսին ֆորմալ առումով սկսեցին կառուցումը։
* Նույն 2025 թ․ օգոստոսին էղավ TRIPP-ի մասին պայմանավորվածությունը։ Իշխանությունները պնդում էին, որ ճանապարհների բացումը միանշանակ վերաբերում ա նաև Երասխ-Սադարակ / Ախուրիկ/Գյումրի-Կարս հատվածներին։
* 15 հունվարի, 2026, Արարատ Միրզոյան
«․․․Բոլորիս ընկալումն այն է, որ ապրանքը, բեռները կամ ծառայությունները, կամ մարդիկ Ասիայից կարող են գալ, ասենք՝ Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք ԹՐԻՓՓ ենթակառուցվածքներով, Նախիջևան, Նախիջևանից Երասխով Հայաստան: Եթե երկաթուղու մասին ենք խոսում և եթե Գյումրի–Կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով․․․»:
(Կարս-Նախիջևանը դեռ «գոյություն չունի»)
* Փետրվարի 10, Նիկոլ Փաշինյան
«․․․Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախջևան, այսինքն՝ Օրդուբադ և այլն: Միջազգային կոնտեքստում շատ կարևոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղին։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախջևան նոր երկաթուղի կառուցելու նախագծի մասին: Եվ, բնականաբար, մենք ակնկալում ենք, որ միջազգային երթուղին գործի Երասխ-Ախուրիկ ճանապարհի երթով, որտեղ կա գործող երկաթուղի, որովհետև Երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ Ախուրիկում ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է․․․»։
(Բացահայտ հակասում ա Արարատ Միրզոյանի ասածին…/ Կարս-Նախիջևանը «հայտնվեց»)։
N.B. Ստեղ Ն․Փ․-ն արդեն ասում ա, որ երկաթգծի ռուսների կառավարումը վատ ա․․․
* Փետրվարի 13, Նիկոլ Փաշինյան
«Թրիփի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է․․․
Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Կատարը․․․»։
(Տրամաբանությունը՝ «Ռուսները չլինեն, բեռները կգնան Երասխ-Գյումրիով»):
P.S. Առակս ի՞նչ կցուցանե․
Ի սկզբանե պարզ էր, որ TRIPP-ի շարունակությունը նախատեսվում ա Նախիջևան-Թուրքիա երթուղով։ Անկարան ու Բաքուն չեն պատրաստվում ՀՀ-ն «զարգացնեն/հարստացնեն»։
Բայց մինչ վերջերս ՀՀ իշխանությունների «չէին նկատում» (իրանց շահերից չէր բխում), «Խաղաղության խաչմերուկ» էին աջ ու ձախ ազդարարում։
Հիմա լավ առիթ կա թեման մեջ գցելու, ու ռուսների ալիքի տակ «սղցնելու» (TRIPP-ի ազդարարման ժամանակ չկայի՞ն): Ստացվում ա, որ եթե 3-րդ կողմը կառավարի երկաթգիծը, պտի Նախիջևան-Կարսը թարգեն․․․
N.B. Ավելի վաղ տարբեր ադրբեջանական ու թուրքական պետական գործակալությունների սքրինն էի դրել, թե ոնց են նրանք պատկերացնում TRIPP-ը (իրանց պատկերացմամբ «Զանգեզուրի միջանցքը»)։
Էս մեկում Atlantic Council-ի (ԱՄՆ արտաքին քաղաքականության ոչ պաշտոնական խոսափողներից) հունվարին հրապարակված հոդվածի սքրինն ա։ Ճանապարհը տեսնում եք․․․
Զանավեսկա»:



