Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել. Լրագրողը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում։ Այս մասին նա նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների և նրանց որդիների՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ հարցին։

«Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, եթե մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն․․․ կամ երկար ժամանակ կարգավորում է եղել՝ գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Հիմա նաև վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ և շարունակում ենք այդ պրոցեսը։

Վերջերս այցելել էի զինվորի տուն, որի շահառուներից, նախկինում սպա, որ հիմա հաշմանդամություն ունի, ասում էր, որ կարող է ծառայել բանակում, ես էլ ասում էի, որ այո։ Հիմա տեխնոլոգիաներն այնքան են փոխվում, որ, նույնիսկ, հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինծառայություն անցնել, կարող է լինել ԱԹՍ օպերատոր»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ իշխանությունը գնում է օրենսդրությունը լավարկելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս բացառվեն կոռուպցիոն մեխանիզմներով զինծառայությունից խուսափելու դեպքերը։

Տեսանյութեր

Լրահոս