Բաժիններ՝

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայում

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։ Մրցաշարին մասնակցող 54 հավաքականները խաղալու են 4 լիգաներում։ Այսօր կայանալիք վիճակահանության ժամանակ մեր ընտրանին ընդգրկված կլինի C լիգայի 2-րդ զամբյուղում։ Վիճակահանությունը կմեկնարկի 21։00-ին։

A, B և C լիգաներում ձևավորվելու են 4-ական խմբեր՝ յուրաքանչյուրում 4 հավաքական։ Թիմերը կանցկացնեն 6 խաղ՝ 1-ական տանը և դրսում։ D լիգայում կձևավորվի 2 խումբ՝ յուրաքանչյուրում 3 հավաքական։

A լիգայի վիճակահանության զամբյուղներ

Լիգա A-ում ընդգրկված 16 հավաքականները բաժանվել են չորս զամբյուղի՝ ըստ վարկանիշի.

Զամբյուղ 1: Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա
Զամբյուղ 2: Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Խորվաթիա
Զամբյուղ 3: Սերբիա, Բելգիա, Անգլիա, Նորվեգիա
Զամբյուղ 4: Ուելս, Չեխիա, Հունաստան, Թուրքիա

B լիգա վիճակահանության զամբյուղներ

Զամբյուղ 1: Շոտլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Իսրայել
Զամբյուղ 2: Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա
Զամբյուղ 3: Սլովենիա, Վրաստան, Իռլանդիայի Հանրապետություն, Ռումինիա
Զամբյուղ 4: Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա, Կոսովո

C լիգա վիճակահանության զամբյուղներ

Զամբյուղ 1: Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան
Զամբյուղ 2: Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան
Զամբյուղ 3: Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա
Զամբյուղ 4 (պայմանական): Լատվիա կամ Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ կամ Մալթա, Մոլդովա, Սան Մարինո

D Լիգա վիճակահանության զամբյուղներ

Զամբյուղ 1: Ադրբեջան, Լիտվա, Ջիբրալթար կամ Լատվիա, Մալթա կամ Լյուքսեմբուրգ
Զամբյուղ 2: Լիխտենշտեյն, Անդորրա

Զամբյուղ 4-ում ընդգրկված թիմերի վերջնական դասավորությունը կհաստատվի 2026 թվականի մարտին կայանալիք Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի C/D լիգաների փլեյ-օֆֆ խաղերից հետո՝ Լատվիա/Ջիբրալթար և Լյուքսեմբուրգ/Մալթա զույգերի միջև։

Խաղացանկը՝ ստորև

Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26

Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29

Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3

Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6

Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14

Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17

A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30 A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝ 2027 թվականի մարտի 25-30

Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13 Լիգա

C/D փլեյ-օֆֆ խաղեր՝ 2028 թվականի մարտի 23-28։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս