ԱՄՆ վարչակազմը մերժել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խնդրանքը՝ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ամերիկյան կողմի ներկայացուցչի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում էինք՝ բարձերի մեջ լաց լինելով։ Ես ոչ մեկին չէի հարցնում, թե ինչու են նրանք տոնում։ Ինձ համար այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։ Ես երջանիկ եմ և նաև հույս եմ հայտնում, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։
Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Պուերտո Ռիկոյի նախկին նահանգապետ Վանդա Վասկես Գարսեդին, ով անցյալ տարի իրեն մեղավոր էր ճանաչել պետական մարմիններում կոռուպցիայի վերաբերյալ դաշնային գործով, հայտնում է CBS News-ը։
Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։
#ՀԻՄԱ. ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ «ԻՄՆԵՄՆԻՄԻ»-Ի ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հունվարի 21-25-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
ԱՄՆ ավիացիոն իշխանություններն ուրբաթ օրը ծանուցումներ են հրապարակել, որոնցում ավիաընկերություններին հորդորվում է «զգուշություն ցուցաբերել» Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի օդային տարածքում, ինչը կապված է «ռազմական գործողությունների» հետ, հայտնում է AFP-ն։
Շաբաթ օրը Դանիայում և Գրենլանդիայում զանգվածային ցույցեր են նախատեսվում՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Արկտիկական կղզին բռնագրավելու ծրագրերի դեմ բողոքի, հաղորդում է AFP-ն։
Վրաստանում ձերբակալվել են արմատական ֆաշիստական խմբավորումների տասնվեց անդամներ, որոնք պատասխանատու են մի շարք դաժան ծեծի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։
Այս պահին միջազգային բոլոր հայցերի քննությունն ընթանում է. հրաժարվելու հիմք չկա. Սիրանուշ Սահակյան
Ի՞նչ սկզբունքով են ընտրվում հայրենադարձվող պատանդները. Սիրանուշ Սահակյան
Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար պատրաստում է Եվրամիությանը պարզեցված ընթացակարգով անդամակցության պլան, հաղորդում են Reuters-ը, Financial Times-ը и Politico-ն:
Դավիթ Բաբայանը կամովին չի գնացել, պահանջել են, որ նա ներկայանա. չգնար, կտանեին. Սիրանուշ Սահակյան
Սպիտակ տունը հայտնում է, որ Գազայի կառավարման ազգային կոմիտե (NCAG) է ստեղծվել, և ներկայացրել է Խաղաղության միջազգային խորհրդի կազմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշերը, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։
Ֆանտաստիկ նորություն․ մեր Հովհաննեսի սրտի փոխպատվաստումը բարեհաջող իրականացվել է, վիճակը կայուն է․ հայտնում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամից։
Օրերս Բաքվում պահվող 4 պատանդները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, վերադարձվեցին Հայաստան:
Սպիտակ տան ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը Դանիան անվանել է փոքրիկ երկիր, որն ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Սիրիացի վարձկանների հանձնումն ու 4 հայ գերիների վերադարձը Ադրբեջանից տեղի ունեցավ համաժամանակյա, ինչը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել լոկալ հրադադարի շուրջ, որը հնարավորություն կտա իրականացնել վերանորոգման աշխատանքներ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում։
Չեչնիայի առաջնորդի որդի Ադամ Կադիրովը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տեղափոխվել է Գրոզնիի հիվանդանոց, ուրբաթ ուշ երեկոյան հաղորդել է “Кавказ.Реалии”-ն՝ վկայակոչելով երկու աղբյուր, ինչպես նաև սոցցանցերի ընդդիմադիր էջերը: Ըստ “Кавказ.Реалии”-ի զրուցակցի՝ տվյալ հիվանդանոց տանող ճանապարհները փակ են:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։
Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։
Միջազգային կազմակերպությունները կոչ են արել ազատ արձակել գերիներին. անտեսվել են. Սիրանուշ Սահակյան
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի և Տուապսե քաղաքների երկնքում շուրջ 10 պայթյուն է որոտացել, հայտնում է Shot Telegram-ալիքը։