ԱՄՆ-ն հրաժարվել է Դավոսում Իրանի հետ հանդիպումից․ The Wall Street Journal

ԱՄՆ վարչակազմը մերժել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խնդրանքը՝ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ամերիկյան կողմի ներկայացուցչի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբական և եվրոպական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Արաղչին մի քանի անգամ փորձել է հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջոցով՝ Դավոսի համաժողովից առաջ, սակայն Վաշինգտոնը մերժել է այդ նախաձեռնությունները։

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ նման հանդիպում չի ծրագրվել և ներառված չէ օրակարգում։

2026 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովը կանցկացվի Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ հունվարի 19-23-ը։

Տեսանյութեր

Լրահոս