Բաժիններ՝

Ինչպես տանը պատրաստել «Մայ Թայ» կոկտելյլը

«Մայ Թայ» (Mai Tai) կոկտեյլը ռոմի վրա հիմնված ամենահայտնի խմիչքներից մեկն է։ Բարերում դրա ժողովրդականությունը պայմանավորված է հավասարակշռված համով, որը համատեղում է ռոմի թնդությունը, լայմի վառ արտահայտված թթվությունը, քաղցրությունը և ընկուզային նոտաները։

Բաղադրիչներ

  • Հնեցված ճամայկական ռոմ – 40 միլիլիտր
  • Բաց ռոմ – 20 միլիլիտր
  • Նարնջի «Կուանտրո» լիկյոր – 15 միլիլիտր
  • Նուշի օշարակ – 15 միլիլիտր
  • Լայմի հյութ – 20 միլիլիտր

Պատրաստման եղանակը

1. Շեյքերի մեջ սառույց լցնել:

Կարդացեք նաև

2. Լցնել բոլոր բաղադրիչները հետևյալ հերթականությամբ՝ ռոմ, լիկյոր, օշարակ և լայմի հյութ:

3. Շեյքերն ամուր փակել և եռանդուն թափահարել առնվազն մեկ րոպե:

4. Սառեցված բաժակի մեջ սառույց լցնել:

5. Շեյքերի պարունակությունը քամելով լցնել բաժակի մեջ:

6. Զարդարել թարմ անանուխի ճյուղով և լայմի կտորով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս