CBS-ի դիվանագիտական աղբյուրները պատմել են Դոնալդ Թրամփի՝ եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ հեռախոսազրույցների բովանդակության մասին, որը նա արել է Պուտինի հետ զրույցից հետո։
«Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է սահմանային ծառայության մի շարք զինծառայողների։ Պաշտոնական հաղորդագրության մեջ հղում է արվում «պետական սահմանի պաշտպանության, տարածքային ամբողջականության պահպանման և առաջադրանքների կատարման գործում ցուցաբերած գերազանցությանը»։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական՝ առանց բեկումների, ինչը կարելի էր սպասել։ Ըստ նրա, արդեն առաջընթաց է, որ չեղան կոշտ հայտարարություններ, և կողմերն ընդհանուր առմամբ ընդգծեցին, որ շարունակելու են խոսակցությունը։
Նման հայտարարություն է արել «Ոտքի ել, Ֆրանսիա» աջակողմյան կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Նիկոլյա Դյուպոն-Էնյանը` մեկնաբանելով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները։
«Ադրբեջանում նկատվում է իրենց հռետորաբանությունը թաքցնելուն միտված քաղաքականություն, որովհետև նյութերի մեծ մասը, որոնք կապված են զավթողական կոնցեպտների, հայատյացության և սպառնալիքների հետ, հրապարակվում են բացառապես ադրբեջանալեզու աղբյուրներում: Վաշինգտոնյան հանդիպումից հետո «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը նամակ է ուղղում Ալիևին, ողջունում, և այդ նամակը լրահոսի մեջ տեսանելի չէր, պետք էր հատուկ որոնել և գտնել, և չէր թարգմանվել ռուսերեն և անգլերեն: Այսինքն՝ ես նկատում եմ, որ իրենք փորձում են այդ քաղաքականությունը քողարկել՝ մտածելով, որ գտնվելու են ավելի մեծ ուշադրության ներքո, բայց խորքային առումով որևէ փոփոխություն չկա»:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:
«Բաբելոնում մի թագավոր կար՝ անունը Բալտասար։ Նա շատ աշխարհիկ մարդ էր և հոգու խորքում չէր հավատում Աստծու գոյությանը, և անգամ խնջույքների ժամանակ օգտագործում էր Երուսաղեմի Մայր Տաճարից առգրավված սպասքը, որը արշավի ժամանակ վերցրել էին»:
«Թրամփը փորձեց հանդիպումը ներկայացնել որպես «առաջընթաց», բայց իրականում արդյունք չկար։ Ընդհակառակը, Պուտինը կարողացավ ստանալ այն պատկերը, որ նա ԱՄՆ նախագահի հետ բանակցում է հավասարի մակարդակով»,- նշում է հեղինակավոր ԶԼՄ-ն։
Օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Թուրքիայի մոլեռանդ ղեկավար Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ է։ Նա շատ հարցերում օպորտունիստ է, բայց նրա ատելությունը հայերի նկատմամբ անսասան է»:
«Նռնաձորից նորից հարթավայր է սկսվում, մինչև Նռնաձոր՝ Ադրբեջանի կողմից ճանապարհ կա։ Վահագն Խաչատրյանն անհեթեթ բաներ է դուրս տալիս։ Որտեղի՞ց պիտի միլիարդներ հոսեն, եթե միջանցքը մերը չէ։ Երկրորդ, եթե խոսքը վերաբերում է Նախիջևան-Ադրբեջան բեռնափոխադրումներին, տարեկան ծավալն առավելագույնը 200 հազար տոննա է։ Լոգիստիկայի տեսանկյունից՝ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառությունն արտաքին աշխարհի հետ տարեկան 4-5 մլն տոննա է։ Հայաստանի տարածքը 30 հազար քառ․ կմ է, բնակչությունը՝ 3 մլն։ Իսկ Նախիջևանը թերզարգացած մի տարածք է»:
Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
Նշվում է, որ ակցիան կազմակերպվել է Արժանապատվության հրապարակում ՝ «Ինքնորոշման իրավունք» հիմնական կարգախոսի ներքո։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:
Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025թ. օգոստոսի 18-ին (երկուշաբթի), ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է:
«Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է»:
Զրույցը շատ անկեղծ էր, բովանդակալից, և սա մեզ մոտեցնում է անհրաժեշտ որոշումների կայացմանը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իր ամերիկացի գործընկերոջ հետ Ալյասկայում կայացած բանակցությունները։
Պաշտպանելով Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերելու Պուտինի առաջարկը՝ Թրամփը «շեղվել է» Ուկրաինայից և ԵՄ-ից, որոնք շարունակում են Մոսկվայից պահանջել անվերապահ հրադադար։
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն «Ալեքսանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ Է։
Փորձում են ամեն ձևով Եկեղեցին տկարացնել՝ իրենց հետին մտքերն իրականացնելու համար. Իրաքի թեմի առաջնորդ
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշեն թռչնաբուծարանի մոտակա տարածքում զենք-զինամթերք է թողել։
Հրդեհաշիջմանը մասնակցում են փրկարարներ, անտառապահներ և տեղի բնակիչներ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան իր Տելեգրամ-ալիքում հայտնել է, որ Արևի վրա սկսել է առաջանալ հսկայական անցք:
Կանադայի ամենամեծ ավիաընկերությունը՝ Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով․ այսօր վաղ առավոտյան ավելի քան 10,000 ուղեկցորդներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ՝ կաթվածահար անելով ուղևորափոխադրումը ճանապարհորդական սեզոնի ամենաթեժ շրջանում։
Այսօրվա սպառնալիքների պատճառն այն է, որ այն այլընտրանքային խաղը, որը սկսել է Նիկոլ Փաշինյանը, մտնում է սուր փուլ, որում նա իրար հակադրված ուժային կենտրոններին կարող է հրավիրել այստեղ՝ շարունակելու իրենց հակամարտությունը։
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից։
Օգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։