Բաժիններ՝

ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Հինգշաբթի գիշերը ռուսական զորքերը զանգվածային համակցված հարձակում են սկսել Ուկրաինայում գտնվող թիրախների, այդ թվում՝ Կիևի վրա, հաղորդում է rg.ru-ն:

Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են հարյուրավոր «Գերանիում-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր, տասնյակ «Х 101» և «Կալիբր» թևավոր հրթիռներ, ինչպես նաև հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։

Դրա հետևանքով վնասվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում գտնվող գազաբաշխիչ կայանը, ինչպես նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող մի շարք օբյեկտներ։

«Պայթյուններ են որոտացել Լուցկում, Իվանո-Ֆրանկովսկում և այլ քաղաքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ ծովից արձակված հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը թիրախ է խոցել Սումիում։ Կան նաև տեղեկություններ, որ Զակարպատիայի Մուկաչևո քաղաքը, որտեղ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանը, հարձակման է ենթարկվել «Կինժալ»-ներով։

Մինչդեռ, Պավլոգրադի մոտակայքում ականատեսների կողմից նկարահանված կադրերը ցույց են տալիս, որ գազաբաշխիչ կայանում խոշոր հրդեհ է բռնկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս