Բաժիններ՝

Նիգերում հեղեղումների զոհ է դարձել 47 մարդ

Նիգերում առնվազն 47 մարդ է զոհվել, ավելի քան 56,7 հազարը՝ տուժել հեղեղումներից է: Այս մասին հաղորդում է Journal du Niger թերթը՝ վկայակոչելով Նիգերի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության տվյալները:

Սովորաբար անապատային և չորային կլիմայով երկիրը հայտնվել է խոշոր հումանիտար աղետի ճիրաններում տևական տեղատարափ անձրևների պատճառով, որոնք չեն դադարում մի քանի շաբաթ:

Ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է Նիգեր գետում, այն ափերից դուրս է եկել շատ վայրերում: Աղետն իր ազդեցությունն է գործել է 339 բնակավայրի վրա:

Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակի բարելավում մոտ օրերս չի սպասվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031