
Լիբիայում 13 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է սիրիական դրոշը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Սիրիայի դեսպանատան վրա 13 տարվա ընդմիջումից հետո կրկին բարձրացվել է սիրիական դրոշը։ Այս մասին հայտնում ՝ Al Ikhbariya հեռուստաալիքը։
Արարողությանը ներկա են գտնվել Սիրիայի և Լիբիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ և սիրիական համայնքի ներկայացուցիչներ։
Տրիպոլիում գտնվող սիրիական պատվիրակությունը ղեկավար, Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթողների նախարարության արաբական հարցերով վարչության պետի տեղակալ Մոհամմադ Ջաֆալը բարձր է գնահատել Սիրիայի և Լիբիայի ժողովուրդների միջև պատմական ամուր հարաբերությունները։
Նա հաստատել է, որ դեսպանատան շենքում հյուպատոսական գործունեությունը կվերսկսվի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։
Ավելի վաղ երկարատև ընդմիջումից հետո վերսկսվել էին Սիրիայի և Լիբիայի միջև ուղիղ չվերթները։