Կրթվում ենք զույգերով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Աննա Հակոբյանը սկսել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման երկրորդ փուլը, առաջինի ավարտի մասին հայտնեց հուլիսի 15-ին, ճոռոմ վիճակագրություն ներկայացրեց՝ իբր 12 հազար մարդ է միացել շարժմանը, 11 հազարը` մասնակցել, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրությունից հետո տեսագրությունը հանվել էր յութուբյան էջից, կան տեղեկություններ, որ խայտառակ քիչ դիտումներ են եղել։

Չնայած դրան, տիկինը շարունակում է աներեւակայելի համառություն դրսեւորել, երեկ կանանց գաղութում՝ Աբովյան ՔԿՀ-ում է կրթարշավ իրականացրել, իսկ օգոստոսի 22-ին Արագածոտնի Բյուրական համայնքի ռեստորաններից մեկում է հավաք իրականացնելու, մարզպետարանից վարչական ղեկավարներին, մարզպետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների աշխատակիցներին հրահանգել են պարտադիր մասնակցություն, ընդ որում՝ վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031