#ՀԻՄԱ. «18 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ» ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ. #ՈՒՂԻՂ
Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի և Դարաայի նահանգների մի քանի բնակավայրեր՝ իրականացնելով խուզարկություններ։
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցմամբ մենք ամենանշանակալի քայլերից մեկն ենք անում «Զանգեզուրի միջանցքի» իրականացման ուղղությամբ, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար։
Կիրառվել է 32 վարչական տույժ, 3 մլն 390 հազար դրամ տուգանք:
Այսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։
«Քաղաքական բանտարկյալների առկայությունը մեր երկրում այս պահին ավելի գերակա հարց է, քան ընդդիմության ընթացիկ աշխատանքների հետ կապված քննադատությունը, ուստի, խնդրում եմ՝ քաղբանտարկյալների հարցը չդարձնել ընդդիմության իրար մեջ մուննաթի առարկա»,- Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում:
Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։
Առնվազն 12 մարդ է զոհվել Կոլումբիայի Անտիոքիա դեպարտամենտում և 6 մարդ՝ Սանտյագո դե Կալի քաղաքում տարբեր ապստամբների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով։
Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ Բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ագնեսա Խամոյանն այցելել են կալանավորված Ռուբեն Հակոբյանին։
Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում իշխանությունները մոբիլիզացրել են ավելի քան 1600 փրկարարի։
Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Տ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ Այս մասին հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԵՊԿ Ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դոցենտ, մանկավարժական արվեստի երկարամյա գործիչ Մարգարիտա Սարգսյանը։
Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և արձակման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալության մամուլի ծառայությունը։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
«Middle East Eye»-ի համաձայն՝ Թուրքիան պատրաստակամ է Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկել և անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե Մոսկվայի հետ կնքվի համապարփակ խաղաղության համաձայնագիր։
Ռումինիան կարող է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին իր ռազմաբազաներ մուտքի հնարավորություն տրամադրելով։
ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA) Ատլանտյան օվկիանոսի Դրեյքի նեղուցում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո հայտնել է ցունամիի առաջացման վտանգի մասին։
«Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին ու փորձում է անվտանգությունը դուրս բերել ռազմական դաշտից, բայց չունի այն միջոցները, որոնք կարող են այդ գաղափարը նյութականացնել։ Ալիևը, ընդհակառակը, իր ռազմաքաղաքական ռեսուրսները վերածում է անվտանգության միակ գործոնի՝ դրանով իսկ ամրապնդելով իր դիրքերը թե՛ ներսում, թե՛ դրսում»:
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։
Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ջախջախելու՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ ) պլանին։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում:
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ուրբաթ օրը համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու միջուկային բանակցությունները և պատժամիջոցները:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Դոնեցկի Հանրապետությունում ձերբակալել են Ռուսաստանի 2 քաղաքացու, որոնք մեղադրվում են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության համար աշխատելու մեջ։
Ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: