Բաժիններ՝

Սարատովի մարզում ահաբեկչության գործով 3 դեռահասի են կալանավորել

Սարատովի մարզի դատարանը երկաթուղու վրա ահաբեկչություն իրականացնելու գործով կալանավորել է 3 դեռահասի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչությունը։

«Քննիչի միջնորդությամբ դատարանը մեղադրյալների համար խափանման միջոց է ընտրել կալանքը։ Քննչական գործողություններ են իրականացվում միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (մի խումբ անձանց կողմից կատարված ահաբեկչական գործողություն):

Ինչպես պարզել են քննիչները, Էնգելս քաղաքի 15-ամյա բնակիչը օգոստոսին մեսենջերով հաղորդագրություն է ստացել՝ գումարի դիմաց տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակում իրականացնելու առաջարկով: Նա համաձայնել է և 16-ամյա երկու ընկերներին համոզել է միանալ: Նրանք այրել են Անիսովկա և Սազանկա կայարանների միջև ընկած հատվածում գտնվող երկու ռելեային և ՝ բոլոր եղանակների համար նախատեսված մեկ պահարան, որոնք պատկանում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը և ապահովում են երկաթուղային տրանսպորտի աշխատանքը։

Նշվում է, որ դեռահասներից մեկը հեռախոսով տեսագրել է տեղի ունեցածը և առաջադրանքի կատարումը հաստատելու նպատակով տեսագրությունն ուղարկել համակարգողին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս