«Nissan»-ը Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Տեսանյութեր

Լրահոս