Բաժիններ՝

Ավազե փոթորիկը կաթվածահար է արել Արիզոնայի Ֆինիքս քաղաքը

Ավազե փոթորիկը ծածկել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքը։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Տարերքի պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կաթվածահար է եղել ավիահաղորդակցությունը։ Արդյունքում նահանգի մոտ 60,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Ավազե փոթորիկները Արիզոնայում հազվադեպ երևույթ չեն։ Դրանք սովորաբար առաջանում են, երբ հողի մակերեսը չոր է և ուժեղ քամի է։ Փոթորիկները կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս