Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

Եվրոպայի Էկոլոգիապես ամենակայուն «Wizz Air» ավիաընկերությունն ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության մեկնարկը՝ Գյումրի (Հայաստան) – Լառնակա (Կիպրոս)։

Ս.թ. Սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։

Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկում է երկրի կարևոր տարածաշրջանը և ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում։

Արևելյան միջերկրականում տեղակայված Կիպրոսը հարուստ է պատմությամբ, մշակույթով և բնական գեղեցկությամբ։ Ճանապարհորդները կարող են վայելել ոսկեգույն լողափեր, հնագույն տեսարժան վայրեր, համաշխարհային ճանաչում ունեցող խոհանոց և կղզու յուրահատուկ եվրոպական ու մերձավորարևելյան մշակույթների համադրությունը։ Անկախ նրանից՝ փնտրում եք հանգիստ, արկածներ թե ուսումնասիրություն, Կիպրոսն առաջարկում է տարբեր փորձառություններ։

«Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցության մենեջեր Անաստասիա Նովակը նշել է․

«Երևանում մեր նոր բազայի հայտարարությունից հետո, ավելի հպարտ ենք շարունակել մեր աճը Հայաստանում՝ բացելով նոր ուղղություն Գյումրիում՝ երկրի կարևոր մշակութային կենտրոնում։ Այս տարի մենք արդեն տեղափոխել ենք ավելի քան 600 հազար ուղևոր Հայաստանի և Եվրոպայի միջև և նախատեսում ենք կրկնապատկել այդ թիվը մինչև տարեվերջ՝ Լառնակայի ուղղության ավելացմամբ։ Հայաստանը և Կիպրոսը «Wizz Air» ավիաընկերության համար կարևոր զարգացող շուկաներ են և այս նոր ուղղությունը վկայում է մեր նվիրվածությունը՝ հայ ուղևորներին առաջարկելու ավելի մատչելի և բազմազան ճանապարհորդական հնարավորություններ։ Անհամբեր սպասում ենք ուղևորներին՝ բացահայտելու Լառնակայի հմայքը և այն ամենն, ինչ կարող է առաջարկել Կիպրոսը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031