Բացահայտվել են ամանորյա հանրահայտ աղցանի անսպասելի հատկությունները

Գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովի խոսքով՝ «Ծովատառեխը՝ մուշտակի տակ» (Селедка под шубой) աղցանը կարող է օգտակար լինել առողջության համար։ Նա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում բացահայտել է այս աղցանի անսպասելի հատկությունները։

Բժիշկը բացատրել է, որ ճակնդեղի և ձկան համադրությունը դրական ազդեցություն ունի սրտի և արյան անոթների վրա:

«Ճակնդեղը խթանում է ազոտի օքսիդի արտադրությունը, որը նպաստում է անոթների լայնացմանը, ինչն էլ իր հերթին օգնում է իջեցնել արյան ճնշումը և նվազեցնել սպազմերի առաջացման ռիսկը»,- նշել է Բելոուսովը՝ հավելելով, որ այս բանջարեղենը նաև օգտակար է մարսողության համար:

Մյուս կողմից, ծովատառեխը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նույնքան օգտակար են արյան անոթների համար:

Կարդացեք նաև

Ավելին, աղցանի բաղադրության մեջ կա խաշած գազար, որը պարունակում է վիտամին A, և սոխ, որը հարուստ է վիտամին C-ով: Այս ուտեստին հաճախ ավելացնում են նաև ձու, որը սպիտակուցի լիարժեք աղբյուր է:

Բժիշկը նաև նկատել է, որ շատերը «Ծովատառեխը՝ մուշտակի տակ» աղցանը ծանր են համարում: Սակայն նա վստահեցրել է, որ այս «ծանրությունը» պայմանավորված չէ բաղադրիչներով, այլ խանութից գնված մայոնեզով: Բելոուսովը խորհուրդ է տվել այն փոխարինել թթվասերով կամ տնական մայոնեզով: Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ սա կօգնի ծովատառեխով աղցանը դարձնել ավելի առողջարար ուտեստ:

Տեսանյութեր

Լրահոս