Որքան «Մայրաքաղաքային» աղցան կարելի է ուտել մեկ օրվա ընթացքում
«Մայրաքաղաքային» աղցանի մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը։
«Սննդի մեկ ընդունման համար խորհուրդ է տրվում 150-200 գրամ չափաբաժին, մոտավորապես 4-5 ճաշի գդալ։ Սա թույլ է տալիս վայելել համը՝ առանց օրգանիզմը ծանրաբեռնելու»,- նշել է բժիշկը։
Մասնագետը շեշտել է, որ եթե «Մայրաքաղաքային» աղցանը դանդաղ ուտեք և համադրեք այլ ուտեստների հետ, կարող եք չափաբաժինը մեծացնել 100 գրամով։
Այնուամենայնիվ, առավելագույնը, որը կարելի է ուտել 4-6 ժամվա ընթացքում, 250-300 գրամ աղցանն է։ Եթե ընթրիքը բաղկացած է միայն «Մայրաքաղաքային» և «Ծովատառեխը՝ մուշտակի տակ» աղցաններից, ապա չափաբաժինը պետք է կրճատվի, հավելել է Վյալովը։
