Ադրբեջանական լեզվամտածողությունն ամենաուղիղ ապացույցն է այն բանի, որ Արցախի հետ ոչ այսօրվա ադրբեջանցիները, ոչ իրենց պապերը, ոչ էլ նախապապերը ոչ մի կապ չունեն. Caspian Frontiers

Caspian Frontiers-ը գրում է. «Թևավոր խոսքեր 3

Ադրբեջանական լեզվամտածողությունն ամենաուղիղ ապացույցն է այն բանի, որ Արցախի հետ ոչ այսօրվա ադրբեջանցիները, ոչ իրենց պապերը, ոչ էլ նախապապերը ոչ մի կապ չունեն։

Ավելին, Արցախի տարածքն ադրբեջանական լեզվամտածողության մեջ կարծրացած է որպես «ուրիշի տարածք», «ուրիշի հող», «օտարի երկիր»։

Դրա ամենավառ օրինակն ադրբեջաներեն մի հայտնի թևավոր խոսք է, որ գիտեն ու օգտագործում են մեր թշնամիները նաև այսօր՝ «Մատաղը մենք արեցինք, բայց անձրևը Ղարաբաղ եկավ» (Qurbanı biz elədik, yağış Qarabağa yağdı):

Այս թևավոր խոսքի իմաստն այն է, որ գործը մենք նախաձեռնեցինք, բայց օգուտը հասավ Ուրիշին, Օտարին, Թշնամուն։

Այսինքն, մեր Արցախը, հայկական Արցախը, հային պատկանող Արցախն ադրբեջանցու անգամ լեզվամտածողության մեջ ադրբեջանական չէ, ուր մնաց մնացածը (պատմություն, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգություն և այլն)»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031