Բաժիններ՝

Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, բացի այդ հանիպումներ է ունեցել Պակիստանի նավթի նախարար Ալի Պերվեզ Մալիկի և էներգետիկայի նախարար Սարդար Ավայիս Ահմադ Խան Լեգարիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) և Պակիստանի «Mari Energies, Fatima, OGDCL, PPL, Prime և GHPL» նավթային ընկերությունների միջև ստորագրվել են ածխաջրածնային հետախուզման համաձայնագրեր։ Բայրաքթարը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել Պակիստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

«Վերջին տարիներին նավթի և բնական գազի հետախուզման ոլորտում մենք սկսել ենք հետախուզական աշխատանքներ Պակիստանի ծովերում և ցամաքում: Թուրքական նավթային ընկերությունը լիցենզիաներ է ձեռք բերում 3 ծովային և 2 ցամաքային տարածքներում: Մենք կաշխատենք որպես օպերատոր այս ծովային տարածքներից մեկում»,- նշել է նախարարը:

Ըստ նրա՝ այդ տարածքներում աշխատանքները կսկսվեն 2026-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս