Լոնդոնը չի մեղմացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան չի մեղմացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում են BBC-ից, այդ մասին հայտարարել է Բրիտանիայի էներգետիկայի փոխնախարար Մայքլ Շենքսը։

ԱՄՆ-ն երկրներին թույլ է տվել գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք, որոնք մատակարարվում են ծովային ճանապարհով՝ փորձելով մեղմել Իրանի հետ հակամարտության տնտեսական հետևանքները։

Բրիտանացի նախարարը նախազգուշացրել է այս քայլի հետևանքների մասին. նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ստացել ավելի շատ միջոցներ ներդնել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի մեղմացնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները», – ասել է Շենքսը BBC Radio 4-ի Today ծրագրի եթերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031