2025 թվականին ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներում աշխատավարձերն աճել են. ԵՏՀ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնում է, որ 2025 թվականին միջին իրական աշխատավարձի աճ է գրանցվել ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներում։
Առաջատարը Ղրղզստանն է (9,9% աճ), 2-րդ տեղում Բելառուսն է (9%), 3–րդում` Ռուսաստանը (4,4%): Հայաստանը 4-րդ հորիզոնականում է (2%):
Միևնույն ժամանակ միջին անվանական աշխատավարձի մակարդակը ազգային արժույթներով կազմել է 2 693 բելառուսական ռուբլուց մինչև 303 140 հայկական դրամ:
Հարկ է նշել, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2026 թվականի հունվարին կազմել է 293 հազար դրամ, իսկ հարկերն և վճարումները հանած՝ շուրջ 219 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձը բարձրացել է միայն մեկ անգամ՝ 2023 թվականին` 68 հազարից հասնելով 75 հազար դրամի։



