Լիբանանի համալսարանի երկու գիտաշխատող է զոհվել իսրայելական հարվածի հետևանքով
Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկի վրա, զոհվել են երկու գիտաշխատողներ, որոնք այդ պահին գտնվել են աշխատավայրում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է համալսարանի ռեկտոր Բասամ Բադրանը։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածն իրենց ֆակուլտետի տարածքում գտնվող դասախոսներին ակնհայտ ռազմական հանցագործություն է, և Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար»,- ասել է Բադրանը:
Ըստ ռեկտորի, Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետի առաջին բաժնի տնօրեն դոկտոր Հուսեյն Բազին և քիմիայի և կենսաքիմիայի դասախոս դոկտոր Մորթադա Սուրուրը, ինչպես և մյուս դասախոսները, շարունակում էին այցելել իրենց ֆակուլտետներ վարչական աշխատանք կատարելու համար այն բանից հետո, երբ Բեյրութի Հադաս շրջանում գտնվող համալսարանը փակվեց իսրայելական գնդակոծությունների պատճառով:
Բադրանը նշելէ, որ ֆակուլտետի տնօրենի և մի շարք վարչական և դասախոսական անձնակազմի ներկայությունը համալսարանում պայմանավորված է եղել կոնֆլիկտի պատճառով ֆակուլտետների հարկադիր փակումից հետո հեռավար ձևաչափով ուսումնական գործընթացը շարունակելու նախապատրաստմամբ:



