Դատարանի բակից բերման են ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցները

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցների:

168.am-ի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել ընդամենը լուսացույցի հատվածով փողոց անցնելու համար:

Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև խաղաղ սատարման ակցիայի մասնակիցներին անհասկանալի պատճառաբանությամբ բերման են ենթարկել ու նախնական տեղեկություններով՝ տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին:

Տեղեկացանք նաև, որ փաստաբանները զբաղվում են բերման ենթարկվածների հարցով:

Կարդացեք նաև

Ըստ ոստիկանության, սակայն, ձերբակալվածները 3-ն են, և նրանք գտնվում են ՆԳՆ ոստիկանության տարածաքային ստորաբաժանումում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս