Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին  հնդկական RT India հեռուստաալիքի հետ զրույցում։

«Դուք դա կտեսնեք ապագայում, կարծում եմ՝ երկու-երեք ժամից, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Իրանը և Հնդկաստանը բարեկամներ են», – ասել է նա անդրադառնալով Հորմուզի նեղուցով  հնդկական նավերի անցման հարցին։

Նշվում է, որ ավելի վաղ տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում հնդկական կողմը բարձրաձայնել է անխափան մատակարարումների կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031