ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ է հրահրում, սակայն Պարսից ծոցի արաբական երկրներն են վճարում գինը. բիզնեսի և նավթային ոլորտի արձագանքը

Բիզնեսի և նավթային ոլորտի արձագանքը

▪️Էմիրաթցի հայտնի գործարար Խալաֆ Ալ Հաբթուրը հազվադեպ հրապարակային հանդիմանությամբ հարցադրում է արել՝ արդյոք հաշվի առնվե՞լ են Իրանին զսպելու գործողությունների տարածաշրջանային հետևանքները, թե՞ Պարսից Ծոցը հակամարտության մեջ ներքաշելու գինը պարզապես անտեսվել է:
▪️Saudi Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը զգուշացրել է, որ Հորմուզով նավարկության շարունակական խափանումը «աղետալի հետևանքներ» կունենա նավթի շուկաների համար։
Սպիտակ տան արձագանքը և փոխադարձ սպառնալիքները
▪️ԱՄՆ դիրքորոշումը. Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները 90 տոկոսով նվազեցրել են Իրանի պատասխան հրթիռային հարձակումները՝ ոչնչացնելով դրանք արձակելու կամ նորերը արտադրելու հնարավորությունը։
▪️Իրանի դիրքորոշումը. Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թույլ չի տա Մերձավոր Արևելքից «մեկ լիտր նավթի» արտահանում, եթե հարվածները շարունակվեն: Ի պատասխան՝ Թրամփը սպառնացել է ավելի ուժգին հարվածել Իրանին նավթի արտահանումն արգելափակելու դեպքում:

♦️ Թրամփի մերձավոր շրջապատի գործոնը

Արաբական կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ տարածաշրջանում Թրամփից հիասթափությունը շատ խորն է։ Շատերը կարծում են, որ նա Պարսից Ծոցին քաշեց մի պատերազմի մեջ, որը ձևավորվել էր Իսրայելի կողմից՝ գործելով հապճեպ և առանց հետևանքները գնահատելու:

ԱՄՆ քաղաքականությանը ծանոթ աղբյուրներից մեկը բացահայտում է, որ առանցքային որոշումները կայացվել են Թրամփի շուրջ գտնվող փոքր, նեղ օղակի կողմից, որը գործում է ԱՄՆ ավանդական քաղաքական խողովակներից դուրս: «Նրանք բիզնեսմեններ և գործարք կնքողներ են, ոչ թե պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ»,- նշում է աղբյուրը՝ հավելելով, որ այս մոտեցումը անպաշտպան է թողել Պարսից Ծոցի գործընկերներին։

ՓԱԿԱԳԻԾ

Տեսանյութեր

Լրահոս