Բաքվում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում:

Դեկտեմբերի 22-ին նրա ինքնազգացողությունը վատացել է, սրտի շրջանում ցավեր է ունեցել, շնչարգելություն:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, ներկա դրությամբ նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է:

Նշենք, որ ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնել էր Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայրն իրենց զանգել է դեկտեմբերի 19-ին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031