Դեռ տարիներ առաջ մանրամասն և փաստերով ներկայացրել ենք, թե ինչպես է իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը միանգամից անցել Հայաստանում և Արցախում դավադիր ուժերի և օտարերկրյա գործակալների փնտրտուքի, որոնք իբր իրենց դեմ դավադրություններ էին նախապատրաստելու կամ իրականացնելու: Այս դեպքում օրակարգում հող հանձնելու թեման էր, որը խաղարկվել է նաև պատերազմի օրերին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիմք ընդունելով բանակում «5-րդ շարասյան» և «ազդեցության գործակալների» առկայության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները, գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Փաշազադեն խոսում է Հայ Առաքելական եկեղեցու «ռևանշիզմի» մասին, Փաշինյանն արշավ է սկսում ՀԱԵ-ի դեմ, Ալիևը Սևանն անվանում է «Գյոկչա», Փաշինյանը սկսում է արդարացնել նրան, Թուրքիայից խոսում են «անցյալը մոռանալու մասին», Հայաստանի սահմանային դրոշմակնիքներից հանվում է Արարատի պատկերը։
«Եթե մեկն ուզում է իմանա՝ ով է իրական մարդը, ով համարվում է ազդեցության ագենտ, ապա դա մեր երկրի ղեկավարն է». նման պնդում է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, ով 10 տարի ղեկավարել է ռազմական հետախուզությունը:
Վերջին շրջանում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անուղղակի կամ ուղղակի «թիրախավորվում» է: Մասնավորապես, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, թե 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցում ակնարկ կա, իբր նա ազդեցության գործակալ է:
Գործակալների, լրտեսների մասին հանրային ընկալումներն առավելապես հիմնված են առասպելների, թաքնված գործընթացների, գաղտնի հավաքագրումների, դավաճանության վերաբերյալ կարծրացած ստերեոտիպերի վրա։