Բաժիններ՝

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 90-ը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով ֆիլիպինյան Սեբուի նահանգի ներկայացուցիչ Ռոն Ռամոսին։

Ավելի վաղ Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել էր թայֆունի պատճառով 66 մարդու մահվան մասին, ևս 26-ն անհետ կորած են։ Գերատեսչության տվյալներով՝ զոհերի մեծ մասին գտել են Սեբուում, Արևմտյան Վիսայի, Արևելյան Վիսայի տարածաշրջաններում և Նեգրոս կղզում։ 

«Կալմաեգի» թայֆունը Ֆիլիպինների կենտրոնական մասում մոլեգնել է նոյեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում են իշխանությունները, տարերքն ազդել է մոտավորապես 706 000 մարդու վրա, որոնցից 348 000-ը տեղափոխվել են տարհանման կենտրոններ: Նաև 53 բնակավայրերում հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը թույլ է տալիս իշխանության տեղական մարմիններին օգտագործել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆոնդերը և սառեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս