Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում

Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2 հասցեում գործող Կոնվերս Բանկի Converse Next մասնաճյուղում պատրաստվում են մեծ միջոցառման: Սեպտեմբերի 25-26-ին մենք հյուրընկալելու ենք հայտնի բլոգերների, հաճախորդների և ինտելեկտուալ խաղերի սիրահարների, որոնք կարող են արժեքավոր նվերներ ստանալ:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը և առիթն օգտագործում ենք Converse Next-ը ներկայացնելու համար:

Մասնաճյուղ՝ նոր մոտեցմամբ և նոր հայեցակարգի ներքո

Converse Next-ը Կոնվերս Բանկի՝ մասնաճյուղերի զարգացման նոր հայեցակարգի և ապագայի տեսլականի շրջանակում բացված առաջին մասնաճյուղն է, որտեղ հաճախորդներին բանկային ֆինանսական ծառայություններ են մատուցվում նոր մոդելով:

Կարդացեք նաև

Այլևս ոչ մի հերթ ու թղթաբանություն. դրանց փոխարինելու են եկել արագությունը, հարմարավետությունը և տեխնոլոգիական առաջընթացը, բարձրակարգ խորհրդատվությունն ու աջակցությունը Բանկի՝ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:

Սա Կոնվերս Բանկի հաճախորդների և աշխատակիցների հանդիպումների մտերմիկ վայրն է, որտեղ քննարկում ենք նրանց ֆինանսական կարիքները, պահանջները, ցանկությունները և կյանքի կոչում դրանք՝ առավելագույնս հարմարավետ դարձնելով հաճախորդների ֆինանսական փորձառությունը:

Առանցքում Converse Mobile-ն է

Converse Next մասնաճյուղում բանկային ծառայություններից առանցքայինը Converse Mobile-ն է՝ Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին մոբայլ բանկինգը:

Ի՞նչ ենք առաջարկում.

  • Converse Mobile՝ իր հնարավորություններով
  • C360 բանկային ծառայություններ փաթեթներ
  • Ժամկետային ավանդներ
  • Սքորինգային վարկեր
  • Վարկային սահմանաչափեր
  • Այլ վարկերի առցանց հայտեր
  • Աջակցություն Converse Mobile հավելվածի հարցում
  • Խորհրդատվություն
  • Թվային լայն գործիքակազմ և, դրա շնորհիվ, խնայված ժամանակ

Երբ ժամանակն արժեք է, իսկ հարմարավետությունն` առաջնահերթություն, «Next»-ը դառնում է Ձեր ճիշտ ընտրությունը։

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս